ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կամ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 50-50 է։
«Կարծում եմ՝ կպատահի երկու բանից մեկը. կամ ես նրանց ավելի ուժեղ կհարվածեմ, քան երբևէ, կամ մենք լավ գործարք կկնքենք», – ասել է նա Axios-ին տված հարցազրույցում։ Նա երկու տարբերակների հավանականությունը գնահատել է որպես «հաստատուն 50-50»։