Իմ երեխու մարմինը անարգեցին՝ Աբովյանի մորգի գետնի վրա թողեցին․ 9 ամիս հետո եմ գտել․ զոհվածի մայր

«Ինքը բունկերում նստած ասում է՝ «Իմ ընտանիքն էլ է եղել այնտեղ»։ Բայց Աննա Հակոբյանը կռվի դաշտում չի եղել։ Բունկերում նստած սուրճ էր խմում, այն ժամանակ, երբ զինվորը ջուր չուներ խմելու։

Աննա Հակոբյանը այն հայ կինն է, որ տեսել է մեր երեխեքը ինչ ձև են մաս-մաս լինում, բայց ինքը գնաց, թուրք կանանց հետ գրկախառնվեց, ժպտաց, նկարվեց ու հիմա ինձ ստիպում է դա ընդունել։ Ես դա չեմ ընդունում։

Ուկրաինան ֆոսֆորը տվեց, որ մեր երեխեքին վառեն, իսկ ինքը գնաց ուկրաինացու երեխաներին կոնֆետ ու թխվածք տվեց։ Ինքը չսգաց իմ վիշտը»,- այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Արմավիրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց զոհված զինծառայողի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment