Միացյալ Նահանգները և Իրանը մոտ են համաձայնության հասնելուն՝ հրադադարը 60 օրով երկարաձգելու վերաբերյալ, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կողմերը «մշակում են Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու շրջանակ»։ Համաձայնագիրը, ըստ թերթի, կարող է ներառել Հորմուզի նեղուցի փուլային բացում և Իրանի հարստացված ուրանի պաշարների ոչնչացում կամ տեղափոխում։
Դրա դիմաց Վաշինգտոնը կարող է մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, մեղմացնել պատժամիջոցները և աստիճանաբար ապասառեցնել Թեհրանի ակտիվները արտասահմանում։