Իրանը, ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների ընթացքում, առաջարկել է ուրանի հարստացումը 3.6%-ից բարձր մակարդակով 10 տարով կասեցնել։ Այս մասին հաղորդել է Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց աղբյուրների համաձայն՝ «Իրանն առաջարկել է 3.6%-ից բարձր մակարդակի ուրանի հարստացումը 10 տարով կասեցնել»։
Ավելին, Թեհրանը, իբրև, պատրաստակամություն է հայտնել «ներքին մակարդակով խառնել 20%-ից բարձր հարստացված ուրանը»։