Թրամփը Մոդիին հրավիրել է Սպիտակ տուն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հրավիրել է մոտ ապագայում այցելել Սպիտակ տուն, հայտարարել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։

«Մարկո Ռուբիոն նախագահ Դոնալդ Թրամփի անունից վարչապետ Մոդիին հրավիրեց մոտ ժամանակներս այցելել Սպիտակ տուն», – X սոցիալական ցանցում գրել է դեսպանը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան:

Leave a Comment