Դաղստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Դաղստանի Դերբենտի շրջանում 3.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը։

«Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը հայտնել է 10 կիլոմետր խորությամբ, 10 էներգետիկ դասով և 3.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության մասին Դերբենտի շրջանում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ տվյալների՝ զոհեր կամ ավերածություններ չկան:

Leave a Comment