Մայիսի 25-ին մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգություն ապահովելու նպատակով մայիսի 25-ից 28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Մայիսի 25-ին՝

  • ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան – Նոր Գեղի բնակավայր – Երևանյան խճուղի – Եղվարդի  խճուղի- Երևանի Հալաբյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը,
  • ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28՝ միջոցառման ավարտը։
  • ժամը 1։30-ից 07.00-ն՝ սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում,
  • ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը,
  • ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց – Ագաթանգեղոսի փողոց հատվածը։

Leave a Comment