Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոչ է արել եվրոպացի քաղաքական գործիչներին ինքնուրույն երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «իրեն հարցեր տալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցների մասին»։
«Դա չի կարող այդպես աշխատել. ես գնում եմ նախագահ Պուտինի հետ հանդիպման, բոլորը հրապարակավ քննադատում են ինձ, իսկ հետո բոլորը զանգահարում են ինձ՝ հարցնելով. «Ռոբերտ, պատմիր մեզ, թե ինչ է ասել Պուտինը»։ Այնպես որ, գրողը տանի, գնացեք այնտեղ, խոսեք նրա հետ և պարզեք, թե ինչ է ասում Պուտինը», – ասել է Ֆիցոն սլովակ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է երկխոսության կարևորությունը՝ հավելելով, որ լուրջ խնդիրներից կարելի է խուսափել միայն այն դեպքում, եթե երկրների միջև հաղորդակցություն լինի։