Հիստերիայի մակարդակը բարձրանում է. IRI vs Գելափ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը գրել է․

«Հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ IRI-ի ու Գելափի իրականացրած հետազոտությունների արդյունքները ուսումնասիրելիս երկու հանգամանքի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել․

1․ Հարցումն իրականացվել է մայիսի 5-ից 11-ին, երբ քարզարշավը մեկնարկել է միայն մայիսի 8-ին։ Մինչդեռ Գելափի հարցումները կատարվել են մայիսի 20-ից 21-ին։

2․ Ըստ հրապարակման չկողմնորոշվածները կազմել են հարցվածների 20 %-ը, իսկ հրաժարվել է պատասխանից հարցվածների 23 %-ը։ Մինչդեռ մայիսի 22-ին հրապարակված Գելափի հարցման արդյունքներով չկողմնորոշվածները կազմել են հարցվածների 8 %-ը, իսկ հրաժարվել են պատասխանից հարցվածների 8․6 %-ը։

IRI-ի ու Գելափի հարցումների արդյունքների ճշմարտացիության ու դրանց փոփոխման դինամիկայի պերճախոս վկայությունը ազգակործան պատուհասի խորացող հիստերիկ պահվածքն է»։

The post Հիստերիայի մակարդակը բարձրանում է. IRI vs Գելափ appeared first on Tribune.am.

Leave a Comment