Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել




 

Հայկական ժամանակ․ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:


 


«Այսօր հանդիպել եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ՝ քննարկելու բոլոր դաշնակիցների համար պահպանվող ռազմավարական անհրաժեշտությունը՝ կատարելու պաշտպանական ոլորտում իրենց պարտավորությունները, և Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ծրագրերը:


 


Քննարկել ենք նաև Հորմուզի նեղուցի բացումն ու տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված աշխատանքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ռուբիոն:


 


 


Leave a Comment