Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ձերբակալված անձանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։