«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Վրաստան՝ Սուրբ Սիմոն Կանանիտայի օր, Տաջիկստան՝ Երիտասարդության օր, Յամայկա՝ Աշխատանքի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1878-վախճանվել է հայ դրամատուրգ Կղեմես Սիպիլ յանը;
1893-վախճանվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը։
1908-ծնվել է հայ նկարիչ, քանդակագործ Արամ Ղարիբյանը։
1918- Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը մտել են Ապարանի գավառի սահմանը. սկսվել է Ապարանի ճակատամարտը թուրքական բանակի և հայ կամավորական ջոկատների միջև:
1925-ծնվել է հայ բժիշկ, առողջապահության գործի կազմակերպիչ Զախարի Նարիմանովը։
1932-ծնվել է հայ գրող, հրապարակախոս, ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գևորգ Աճեմյանը։
1945-ծնվել է Հայկական ԽՍՀ-ի և Ռուսաստանի Ֆեդերացիայի վաստակավոր արտիստ, կրկեսի արտիստ, գիշատիչներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։
1947-ծնվել է կոմպոզիտոր Արամ Սաթյանը։
1960-վախճանվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ։
2001 – պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
2005- Ախալցխայում տեղակայված վրացական բանակի երրորդ բրիգադի 31-րդ գումարտակից 14 հայ զինվոր, չհանդուրժելով իրենց նկատմամբ վրացի զինծառայողների կողմից կիրառվող բռնությունները, լքել է զորամասը:
2006- Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է «Դա Վինչիի գաղտնագիրը» գեղարվեստական կինոնկարը՝ կոչ անելով բոյկոտել ինչպես կինոնկարը, այնպես էլ դրա հիմքում ընկած գիրքը:
2008- Հայաստանի առաջին նախագահ, կայացած ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:
2011- Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի կողմից:
2013-խորհրդարանը 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ ընդունել է նոր կառավարության գործունեության ծրագիրը:
2018-Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:
2019-Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքի կարգախոսն է եղել «Զարգանալու ենք չզիջելով, լրջացեք»:
2022-ստեղծվել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով պետությունների փոխվարչապետերի մակարդակով:
ԱՇԽԱՐՀ
1052-ծնվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 1-ինը։
1592-Վենետիկում ինկվիզիցիայի կողմից ձերբակալվել է իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն։ 1618-պաշտոնապես սկսվել է Երեսնամյա պատերազմը։
1707-ծնվել է շվեդ բնախույզ, կենդանական և բուսական աշխարհի առաջին դասակարգման համակարգի ստեղծող Կարլ Լիննեյը։
1790-ծնվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսը հետազոտող Ժյուլ Սեբաստիան Սեզար Գյումոն-Դյուրվիլը։
1877-հայտարարվել է Ռումինական կոմսության անկախությունը Թուրքիայից։
1904-Վիեննայում բացվել է հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը։
1915-Իտալիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային և մտել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
1922-Պետրոգրադում ստեղծվել է պիոներական կազմակերպություն։
1949-գործողության մեջ է մտել ԳՖՀ-ի Սահմանադրությունը, այդպիսով հայտարարվել է ԳՖՀ պետության ստեղծումը։
1971-հարավսլավական Կրկ կղզու շրջանում վայրէջքի ժամանակ վթարվել է «Aviogenex» ընկերության Տու-134 ինքնաթիռը, զոհվել է 78 մարդ. դա Տու-134 ինքնաթիռի առաջին վթարն էր։
1974-Կիևի շրջակայքում վթարվել է «Աերոֆլոտ» ընկերության Յակ-40 ինքնաթիռը, զոհվել է 29 մարդ։
1978-Մոսկվայի շրջանում վթարվել է Տու144 ինքնաթիռ, զոհվել է 2 մարդ. դրա հետևանքով դադարեցվել է Տու-144-երի շահագործումը որպես ուղևորատար ինքնաթիռ։
1987-ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։ 1988-Միշել Պլատինին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին։
1991-Լենինգրադում վայրէջք կատարելիս վթարվել է «Աերոֆլոտ» ընկերության Տու-154 ինքնաթիռը, զոհվել է 15 մարդ։
2004-փլվել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի Ե2 միջազգային տերմինալի տանիքը, զոհվել է 15 մարդ։
2021- իտալական Մոտտերոնե լեռան ճոպանուղին կտրվել է, զոհվել է 14 մարդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում