Կիևը Մոսկվային առաջարկում է տեղական հրադադար


Միջազգային


Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է տեղական հրադադար՝  Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքից խաղաղ բնակիչներին տարհանելու համար, որտեղ իրավիճակը հումանիտար աղետի եզրին է։

Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լյուբինեցը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և սպասվում է, որ Ռուսաստանը կհայտարարի հրադադարի ամսաթվի մասին։

Օլեշկին քաղաքը ջրի, սննդի և դեղորայքի սուր պակաս ունի, ենթակառուցվածքները ավերված են, իսկ տարհանումը գրեթե անհնար է հրետակոծության պատճառով։

Օլեշկինը գտնվում է Խերսոնի մարզի Խերսոն գետի ձախ ափին՝ ավերված Անտոնովսկի կամրջից այն կողմ։ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին քաղաքից մարդկանց դուրս գալու և սննդի մատակարարմանը խոչընդոտելու մեջ։ 


Leave a Comment