Դատախազը Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։
Այդ մասին Radar Armenia–ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության երկու միջնորդությունները՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:
