Կարպիս Փաշոյանի խոսքով՝ եթե 1918 թվականին ընկնեին Սարդարապատն ու Բաշ Ապարանը, ապա ավարտված կլիներ նաև Հայոց ցեղասպանության գործը։ Նա ընդգծեց, որ Սարդարապատի հաղթանակը հնարավոր դարձավ հանրային մոբիլիզացիայի, համախմբվածության և տարակարծությունները մի կողմ դնելու շնորհիվ, ինչի արդյունքում կանխվեց Թուրքիայի էքսպանսիան դեպի Կովկաս։
Էդմոն Մարուքյանը իր խոսքում ընդգծել է, որ Սարդարապատի ճակատամարտը իռացիոնալ քայլ չի եղել, այլ համազգային համախմբվածության և կազմակերպվածության արդյունք։
Մարուքյանի խոսքով՝ հաղթանակած ազգը կարող է նույնը կրկնել նաև ապագայում, եթե ունենա ռացիոնալ հաշվարկված և արկածախնդրությունից զերծ քաղաքական էլիտա։