Թևանյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունները

Թևանյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին Radar Armenia-ին։ 

Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության մեջ։ Թևանյանը հերքել էր իրեն ներկայացված մեղադրանքը՝ ասելով, որ 2024թ. արդեն պատգամավոր չի եղել, այլ՝ 2023թ. վայր է դրել մանդատը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment