Իրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան Ջալալի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանում Իրանի դեսպան Քարիմ Ջալալին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը աջակցում է Մոսկվայի առաջարկներին՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում առկա տարաձայնությունները լուծելու վերաբերյալ։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը դրական դեր է խաղում միջազգային օրակարգում։ Սակայն նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ Ռուսաստանի մասնակցությամբ Մերձավոր Արևելքի ճգնաժամի լուծման գործում։

«ԱՄՆ նախագահը ցանկանում է լինել միակ հերոսը և չի ցանկանում, որ խաղաղության հաստատման համար ուրիշ մեկը վաստակի իր վրա», – ասել է Ջալալին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment