38-ամյա կալանավորը սեփական ոտքը մեխել է հատակին՝ ի նշան բողոքի, որ իրեն հանիրավի են բանտ նստեցրել

38-ամյա կալանավոր Արթուր Պողոսյանը, FactorTV-ին ահազանելուց մեկ օր առաջ սեփական ոտքը մեխել էր իր խցի հատակին։ Հետո հրաժարվել մեխը հանել, պահանջել, որ ես գնամ։ Ի վերջո, վերքը թարախակալվել էր և ստիպված թույլ էր տվել մեխը հանել, իսկ վնասվածք ը՝ բուժել։

Կալանավորի ձեռքերի, փորի, ոտքերի և ազդրերի վրա գրեթե ազատ տեղ չէր մնացել, որտեղ վնասվածք չլիներ, իսկ կուլ տված օտար առարկաների քանակն օրգանիզմում անցնում է մեկ տասնյակը։ Տղամարդն ինքնավնասման փորձերը բացատրում է նրանով, որ դա բողոք է իր քրեական գործի ընթացքի և առողջական խնդիրների՝ անուշադրության մատնված լինելու հետ կապված։

Կալանավորի մոտ նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կան. պատմում էր՝ ընտանիքից թաքուն ՌԴ-ից կամավոր եկել և մասնակցել է 44-օրյա պատերազմին, ամեն պահ մտածել, որ ողջ չի վերադառնա։ Չի զոհվել, սակայն աչքին սկսել են պատկերներ երևալ, ձայներ լսել։

Բուժման նպատակով ցանկացել է վերադառնալ ՌԴ, սակայն չի հասցրել՝ որպես մեղադրյալ ներգրավվել է ավազակային հարձակման հոդվածով։ Այստեղ կալանավորը կցկտուր է պատմում, միայն պարբերաբար հայտարարելում էր՝ ինքն անմեղ է, երբեք գումարի կարիք չի ունեցել, որ նման հանցանք կատարի, պարզապես իր դեմ սուտ ցուցմունք են տվել, խոշտանգել են ոստիկանության բաժնում։

Ռոզա Վարդանյան, Factor.am

Leave a Comment