«Վերջին զանգ». հատուկ տարածք է տեղափոխվել 173 մեքենա — Հայաստանի Հանրային Ռադիո

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 22-ի ժամը 20.00-ի դրությամբ պահպանվող հատուկտարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոց, որոնցից 74-ի ղեկին եղել ենանչափահասներ։

ՆԳՆ -ից հորդորում են՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

Leave a Comment