Ռուսաստանում կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը

Ռուսաստանում կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը

«Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոցառում է սահմանել՝ կասեցնելով հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու բաշխումը Ռուսաստանում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակ հայտնաբերման պատճառով, հաղորդում է գործակալությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ապրանքը չի համապատասխանում պիտակի վրա նշված տեղեկություններին։ «Ջրում հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակ։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորեցնող տեղեկատվությունը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վատթարացման»,- ընդգծել է կառույցը։

Գործակալությունը հայտնել է նաև, որ համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին և շարունակում է հետևել իրավիճակին։

Նշենք, որ ապրիլի վերջին «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավորապես դադարեցրել էր «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակի ներմուծումն ու բաշխումը Ռուսաստանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment