Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցում. Օվերչուկ

Երևանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրության հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հաշվի առնելով այսօր Հայաստանում ընդունված հայտարարություններն ու օրենսդրությունը, մենք ճիշտ կհամարենք, որ Հայաստանը որոշում կայացնի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև», — ասել է նա։

«Ոչ ոք չի դուրս մղում Հայաստանին ԵԱՏՄ-ից. նրանք պարզապես ասել են, որ ցանկանում են միանալ ԵՄ-ին։ Նրանք պետք է որոշեն։ Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար», — հավելել է Օվերչուկը։

Փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր պետությունների համար Հայաստանի մասնակցությունը նշանակում է նաև իրենց ներքին շուկաների բացում հայկական ապրանքների համար։ «Սա նշանակում է մեր ներքին շուկայում հայկական ապրանքների մրցակցության աճ։ Սա կարող է անկասկած բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսությունների վրա», — նշել է նա։ «Որպես Ռուսաստանի դաշնակից՝ Հայաստանը օգտվում է էներգակիրների արտոնյալ գնագոյացումից։ Այս հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ձևով, եթե հայերը որոշեն դուրս գալ ԵԱՏՄ-ից»։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ որոշում կայացնի՝ միանա ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի «խելացի ամուսնալուծության» ուղին։

Leave a Comment