ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են սկսել «պլան Բ-ի» քննարկումը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Բ պլանը անհրաժեշտ է այն դեպքում, եթե Իրանը հայտարարի, որ հրաժարվում է բացել նեղուցը, այդ դեպքում ինչ-որ մեկը ստիպված կլինի ինչ-որ բան անել դրա հետ կապված», – լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա նշել է՝ պարտադիր չէ, որ դա լինի ՆԱՏՕ-ի առաքելությունը, սակայն դաշինքի երկրները կարող են ներդրում ունենալ դրանում։
«Ես այսօր բարձրացրեցի այս հարցը, և շատերը գլխով արեցին, իսկ հետո շատերը մոտեցան ինձ և ընդունեցին դա», – ասել է Ռուբիոն։