ՀՀ-ում համայնքային քարտեզը փոխվում է․ ձևավորվում են 3 խոշոր համայնք

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնք նախատեսում են համայնքների միավորման նոր ծրագրեր:

Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում կձեւավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ.

 Ստեփանավան (Լոռի). միավորվում են Ստեփանավանը, Գյուլագարակը եւԼոռի բերդը՝ ընդհանուր 20 բնակավայրով:

 Գորիս (Սյունիք). միավորվում են Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով:

 Եղեգնաձոր (Վայոց ձոր). միավորվում են Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով:

Ընդհանուր առմամբ, այս ծրագրով 9 համայնքների 80 բնակավայրեր կմիավորվեն՝ ձեւավորելով 3 խոշորացված միավոր:

Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ :

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Leave a Comment