Բնակչությունը կարծում է, որ վիրուսը հորինված է արտաքին ուժերի կողմից

Բնակչությունը կարծում է, որ վիրուսը հորինված է արտաքին ուժերի կողմից

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում Էբոլայի բռնկման ֆոնին լարված իրավիճակ է ստեղծվել հիվանդանոցներից մեկում. զայրացած ամբոխը հրկիզել է բուժկենտրոնի մի հատվածը՝ բողոքելով երիտասարդ տղամարդու մահվան և նրա մարմինն ընտանիքին չհանձնելու դեմ։

Միջադեպը տեղի է ունեցել «Ռուամպարա» (Rwampara) հիվանդանոցում, որը գտնվում է Իտուրի նահանգում՝ Էբոլայի բռնկման հիմնական օջախներից մեկում։ Ըստ ականատեսների՝ երիտասարդի հարազատներն ու ընկերները ցանկացել են վերցնել մարմինը հուղարկավորության համար, սակայն իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել են այն հանձնել։

Պաշտոնյաները բացատրել են, որ Էբոլայից մահացած մարդկանց մարմինները շարունակում են մնալ խիստ վարակիչ, և ցանկացած հուղարկավորություն պետք է իրականացվի հատուկ կանոններով՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Տեղացիների մի մասը, սակայն, համոզված է, որ հիվանդությունը «արտաքին ուժերի հորինած պատմություն» է։ Բախումների հետևանքով այրվել են բժշկական երկու վրաններ, ինչպես նաև այն մարմիններից մեկը, որը պետք է հուղարկավորվեր անվտանգության հատուկ պայմաններում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment