Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է տեղային հրադադար


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է սահմանափակ տարածքում ժամանակավոր հրադադար հաստատել՝ Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրից խաղաղ բնակիչների տարհանում իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, փոխանցում է «Страна.ua»-ն։

Լուբինեցի խոսքով՝ կողմերը տեխնիկական մակարդակում արդեն քննարկել են անհրաժեշտ բոլոր հարցերը։ Այժմ ուկրաինական կողմը սպասում է Ռուսաստանի պատասխանին և այն ամսաթվին, երբ հնարավոր կլինի սկսել հրադադարը և իրականացնել բնակիչների տարհանումը։

Ուկրաինացի պաշտոնյան ընդգծել է, որ խոսքը վերաբերում է բացառապես մարդասիրական գործողությանը՝ խաղաղ բնակչության անվտանգ դուրսբերման նպատակով։ Ռուսաստանի կողմից այս հայտարարության վերաբերյալ առայժմ պաշտոնական արձագանք չի հնչել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment