Որդու՝ Ադրբեջանի հավաքական տեղափոխվելուց հետո Պլյուշչենկոն փակել է սոցցանցերի էջերը

Որդու՝ Ադրբեջանի հավաքական տեղափոխվելուց հետո Պլյուշչենկոն փակել է սոցցանցերի էջերը

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի 13-ամյա որդին՝ Ալեքսանդրը, հանդես կգա Ադրբեջանի դրոշի ներքո։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Պլյուշչենկո-կրտսերը 5 տարով ստացել է Ադրբեջանի մարզական քաղաքացիություն, իսկ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան տվել է իր պաշտոնական թույլտվությունը:

Այս լուրի հրապարակումից անմիջապես հետո Եվգենի և Ալեքսանդր Պլյուշչենկոների սոցցանցերի հանրային էջերը դարձել են փակ. այժմ նրանց հետևելու համար անհրաժեշտ է հարցում ուղարկել և սպասել հաստատման:

Ռուսական աղբյուրները հիշեցնում են, որ կրտսեր Պլյուշչենկոն նախկինում երբևէ չի ընդգրկվել ՌԴ հավաքականի կազմում և հիմնականում հանդես է եկել հոր սառցե շոուներում: 

Որդու տեղափոխության փաստը լայն արձագանք է ստացել, քանի որ Եվգենի Պլյուշչենկոն նախկինում հրապարակավ հայտարարում էր, թե հետ է պահելու իր սաներին այլ երկրների հավաքականներ տեղափոխվելուց։ 

Բացի այդ, նա հայտնի է Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմին իր ակտիվ քաղաքական աջակցությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment