Շատ տարօրինակ իրավիճակ է. Օվերչուկը՝ Հայաստանի և ԵԱՏՄ-ի մասին • Tribune.am

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր:

Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում», — ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ երկրում նախընտրական քարոզարշավի պատճառով։

Երկիրը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Leave a Comment