Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված՝ Առողջապահության նախարարության կողմից մշակված «Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում կապահովվի առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման և ներկայացման միասնական և իրավաչափ ընթացակարգը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի իրագործմամբ, համաձայն որի՝ առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման և ներկայացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
Ներկայումս բացակայում է առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման, հիմնավորման, համաձայնեցման և ներկայացման միասնական ընթացակարգ, ինչը կարող է հանգեցնել գործընթացի ոչ բավարար կանխատեսելիության և իրավակիրառական տարբեր մոտեցումների։
Ներկայումս բացակայում է առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման, հիմնավորման, համաձայնեցման և ներկայացման միասնական ընթացակարգ, ինչը կարող է հանգեցնել գործընթացի ոչ բավարար կանխատեսելիության և իրավակիրառական տարբեր մոտեցումների։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման և ներկայացման հստակ ընթացակարգ, ինչպես նաև ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը, հիմնավորվածությունը և տվյալահեն իրականացումը։
Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է՝
- սահմանել ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման առաջարկությունների մշակման հիմքերը․
- ամրագրել առաջարկությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները․
- սահմանել շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցման ընթացակարգը․
- կարգավորել առաջարկությունների հետագա ընթացքը և վարչապետին ներկայացման կարգը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման և ներկայացման միասնական և իրավաչափ ընթացակարգ, ինչը կնպաստի՝
- առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսական կայունության ապահովմանը․
- սոցիալական արդարության սկզբունքի պահպանմանը․
- առողջապահական քաղաքականության առավել կանխատեսելի և հիմնավորված իրականացմանը։
Նախատեսվող բյուջեն
Նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգից, որի հավելված 1-ի 4.1 կետով նախատեսված պահանջներից։