
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ ««Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 22-ի ժամը 16.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 129 տրանսպորտային միջոց, որոնցից 66-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին»։
Աղբյուրը` ՀՀ ներքին գործերի նախարարություն