Ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, արդեն 49 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն (ժամը 13․00-ի դրությամբ)։ Այս մասնին հայտնում են ՆԳՆ-ից։
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։
ՆԳՆ-ն հորդորում է` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

Leave a Comment