Ամերիկյան նավատորմը չի կարողանա ապահովել Օրմուզի նեղուցով անցնել ցանկացող նավերի անվտանգ ուղեկցումը. Դերիլ Քոդլ



Ամերիկյան նավատորմը չի կարողանա ապահովել Օրմուզի նեղուցով անցնել ցանկացող նավերի անվտանգ ուղեկցումը. հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ Դերիլ Քոդլը:



«Եթե մենք իսկապես սկսենք վիճահարույց նեղուցով նավերի ուղեկցման ծառայություններ տրամադրել, ապա, որպես զինվորական, իմ կարծիքով՝ ռազմածովային նավատորմը չի կարողանա արդյունավետորեն կատարել այդ առաջադրանքը»:


Պետի խոսքով՝ Օրմուզի նեղուցում բնականոն նավարկությունը հնարավոր չի լինի մինչև տարածաշրջանում ռազմական գործողությունների վերջնական դադարեցումը։Միևնույն ժամանակ, Իրանը շարունակում է փորձերը՝ Օրմուզի նեղուցով նավերի անցման համար վճարային համակարգ ներդնելու ուղղությամբ և ցանկանում է նախագծում ներգրավել նեղուցի ափերին գտնվող այլ երկրներ, մասնավորապես՝ Օմանը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment