ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացրել է Հերհերի ջրամբարից ջրթողի հետևանքով Վայոց ձորում հնարավոր հեղեղավտանգ իրավիճակի առաջացման մասին։
Գերատեսչությունից հորդորել են ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել վտանգավոր գոտիներին մոտ գտնվելուց:
Նախարարությունից հայտնել են, որ ջրամբարից վերև ընկած տարածքում ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ պայմանավորված՝ նախատեսվում է ծավալային ջրհոսք իրականացնել ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ, որի հեևանքով սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում։
