ՆԳՆ․ Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում

ՆԳՆ․ Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում

22 մայիսի 2026 – 11:45 AMT

PanARMENIAN.Net – Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ։ Այդ իրավիճակը պայմանավորված է ջրամբարից վերև ընկած տարածքներում ձնհալքի և տեղումների բարձր ինտենսիվությամբ։ Գերատեսչությունից զգուշացրել են, որ սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment