Վիճաբանությունից հետո երիտասարդ կինը դուրս է նետվել ավտոմեքենայից և մահացել․ ՀՀ ՆԳՆ

Մայիսի 21-ին Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, երիտասարդ ամուսինների վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

Դեպքի մասին ահազանգը գերատեսչությունն ստացել է ժամը 22։40-ի սահմաններում։ Իրավապահները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։

Նշվում է, որ երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Leave a Comment