Ուկրաինայի անվտանգության ծառայության մարտիկները հաջողված հարված են հասցրել Խերսոնի մարզում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) շտաբին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ըստ նախագահի տարածած հաղորդագրության՝ գործողության արդյունքում ոչնչացվել է նաև ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիրը։ Զելենսկին ընդգծել է, որ միայն այս մեկ հարվածի հետևանքով ռուսական կողմի կորուստները կազմել են մոտ հարյուր սպանված և վիրավոր։
«Ռուսները պետք է զգան, որ իրենք պարտավոր են վերջ տալ այս պատերազմին»,- նշել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ միջին և հեռահար հարվածները շարունակվելու են։
