Պապիկյանն ընդգծել է, որ սա հիբրիդային հարձակում է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության, առաջնագծում կանգնած զինվորի, երկրի անվտանգության դեմ։
«Կալուգացի օլիգարխ, դուք հիբրիդային, գրոհային մարտիկներ եք»,- ասել է Պապիկյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: ՊՆ-ից հերքել էին լուրը՝ շեշտելով, որ այն ապատեղեկատվություն է:
«Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
Մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դիրք հանձնելու մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: