
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, նշված է ոստիկանության ֆեյսբուքյան էջում։
Ժժամը 13․00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։
Ոստիկանությունը հորդորում է միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։