Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ասուլիսի ընթացքում ասել է, որ այժմ կա ռեալ չորս բևեռ։
«Դրա համար մնացած ընդդիմության թևի ուժերը, երևի, 12-ն են։ Ինձ թվում է՝ հաստատ դուք Արամ Սարգսյանին չեք համարում ընդդիմադիր, չնայած ինքն ընդամենը 0,1% աջակցություն ունի, բայց դե մնացած բոլորը միասին ունեն մոտ 2% աջակցություն (եթե Թաթոյանին էլ հաշվի առնենք՝ մի քիչ ավելի)։ Այն, ինչ մենք ենք տեսնում… միգուցե իրենք ուրիշ պատկեր են տեսնում, բայց մենք տեսնում ենք այսպիսի պատկեր, և ես դա ռեալ եմ ասում, ոչ թե ինչ-որ տեխնոլոգիա է»։ Նա հավելել է, որ ցավալի է, քանի որ նրանք կարող են «վառել» նույնիսկ այդ 4-5%-ը։
