Միացյալ Նահանգները և Իրանը որոշակի առաջընթաց են գրանցել բանակցություններում, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Որոշակի առաջընթաց է գրանցվել։ Չեմ ուզում չափազանցնել, բայց որոշակի առաջընթաց կա, և դա լավ է», – նշել է նա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ ։
Ռուբիոյի խոսքով՝ ուրանի հարստացման հարցը դեռևս օրակարգում է։