Այդքան ուղեղ չունի, որ ուսումնասիրի․ Կարապետյանը՝ Պապիկյանին

 

«Մեր ընտանիքի տղաները թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ աշխատել են, որպեսզի իրենք չզոհվեն, որովհետև իրենք կենդանի մեռելներ են. իրենք ուրիշ ոչ մի խոսույթ չեն կարող տալ հասարակությանը: Մենք առաջարկում ենք ծրագրեր, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր երկիրը, ինչպես կարող ենք ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի մարդիկ չզոհվեն:

Այս մարդիկ, այս տարիներին բերելով հազարավոր զոհեր, նույնիսկ չեն կշտացել դրանից. ուզում են, որ հայ բնակչության, հատկապես՝ ընդդիմադիր ուժերի ու ընդդիմադիր ժողովրդի բոլոր ներկայացուցիչները զոհվեն: Եվ եթե մենք չկանգնեցնենք այս գործընթացները, իրենք կհասնեն իրենց նպատակին՝ Սաֆարովները կմտնեն Հայաստան, և այդ ժամանակ մենք չենք իմանա՝ ով կզոհվի, ով կենդանի կմնա: Բայց վստահ եմ, որ առաջին հերթին այդպիսի բաներ ասողներն են զոհվելու, որովհետև ոչ մեկը չի ընդունում և չի սիրում նման խոսույթով հանդես եկող մարդկանց:

Թող այդ ասողը լավ ուսումնասիրի իր ղեկավարած նախարարությունը և տեսնի, թե այդ վեց տղաներն ու իրենց ընտանիքն ինչեր են արել: Երևի նա այդքան ուղեղ չունի, որ գոնե դա ուսումնասիրի»,- այս մասին խմբագիրնրի հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment