Այս տարվա սկզբին Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են շուրջ 400 քառակուսի կիլոմետր տարածք:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական վարչության զեկույցին, սա ուկրաինական ուժերի առաջին խոշոր հաջողությունն է 2023 թվականից ի վեր, ինչը հնարավոր է դարձել ռուսական զորքերի մոտ Starlink արբանյակային ինտերնետի տերմինալների անջատման շնորհիվ:
Ռուսական բանակը ներկրված տերմինալներն օգտագործում էր անօդաչուների արձակման և զորքերի կոորդինացման համար, սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի խնդրանքով SpaceX ընկերությունն անջատել է երկրում չգրանցված բոլոր սարքերը:
Կապի կորուստը, որին գումարվել է նաև Կրեմլի կողմից Telegram-ի արգելափակումը, ռուսական կողմի համար վերածվել է «աղետի»՝ կասեցնելով շատ գրոհներ և տրոհելով զորքերի հրամանատարությունը:
Արդյունքում Ռուսաստանի առաջխաղացման տեմպերը կտրուկ դանդաղել են. եթե հունվարին նրանք գրավել էին 245 քառ. կմ, ապա գարնանը այդ ցուցանիշը նվազել է մինչև 120-160 քառ. կմ-ի:
Զեկույցի համաձայն՝ ռազմաճակատում կրած ձախողումների ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունն այժմ հաճախ հայտնում է հնարովի հաջողությունների և այնպիսի գյուղերի գրավման մասին, որոնք իրականում մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ:
