Հերթը հասավ Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարումների. Ռուսական կողմի հայտարարությունը

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին

Հայաստանից արտադրանքի մատակարարումների հետ կապված խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև մրգերին ու բանջարեղենին։ Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը խախտումներ է արձանագրում հայկական արտադրանքի մատակարարումների ժամանակ։ Այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։

Leave a Comment