Քննչական գործողություններ՝ Անդրանիկ Թևանյանի տանը

Քննչական գործողություններ՝ Անդրանիկ Թևանյանի տանը

Իրավապահներն այժմ քննչական գործողություններ են իրականացնում ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի բնակարանում։

Կուսակցության գրասենյակում քննչական գործողություններից հետո իրավապահները Թևանյանի հետ ուղևորվեցին նրա բնակարան։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթ է հարուցվել պետական դավաճանության ու լրտեսության համար։ Թևանյանը հայտարարել է, որ գործը շինծու է, և ինքը նման արարք չի կատարել։

Ըստ նախաքննական մարմնի՝ «2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ, նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment