ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստություն է հայտնել ԵՄ-Վրաստան հարաբերությունների լարվածության շուրջ, նշելով, որ իրադրությունը պետք է լուծվի։
Նա այս մասին հայտարարել է մայիսի 22-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձի խոսքերը այն մասին, որ Բրյուսելից փորձում են Հայաստանի և Վրաստանի միջև «սեպ խրելու»։
«Հայաստան-Եվրամիության Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանը ունի շատ էական և առանցքային դեր։ Եվ մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ։ Մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի»,- նշել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները ոչ մի կապ չունեն երրորդ կողմի հետ նրանց հարաբեչությունների հետ։
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն որևէ երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ։ Բնականաբար այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են և շարունակելու են այսպես պատմական էլ մնալ, եղբայրական էլ մնալ։ Այդտեղ ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես»,- շեշտել է Փաշինյանը։
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը ՀՀ-ում հայտարարել էր, որ Հայաստանը կապահովի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա տանող ամենակարճ ճանապարհը։ Նա նշել էր, որ այդ երթուղին նախկինում փակ էր, բայց հիմա, «ՀՀ-ի համարձակ որոշման» շնորհիվ, իրավիճակը փոխվել է։
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը ՀՀ-ում հայտարարել էր, որ Հայաստանը կապահովի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա տանող ամենակարճ ճանապարհը։ Նա նշել էր, որ այդ երթուղին նախկինում փակ էր, բայց հիմա, «ՀՀ-ի համարձակ որոշման» շնորհիվ, իրավիճակը փոխվել է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Բրյուսելի՝ Հայաստանի և Վրաստանի միջև «սեպ խրելու» փորձերը կձախողվեն։ Նա «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել էր հարցին, թե ի՞նչ տպավորություն է թողնում Բրյուսելի որոշակի ուժերի վերաբերմունքը Հայաստանի և Վրաստանի նկատմամբ։ Բրյուսելի՝ Հայաստանի և Վրաստանի միջև «սեպ խրելու» փորձերը կձախողվեն, ասել էր նա։
