11:00 Լուրերը մեկ տողով. Ինչո՞ւ են իրավապահները խուզարկել պատգամավորի տունը, ովքե՞ր են հայաստանյան լրտեսները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Ջերմուկի մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու դեպքի առթիվ։

·  Իրավապահները խուզարկություն են իրականացրել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը՝ նախընտրական բարեգործական արգելքի հնարավոր խախտման գործով։

·  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայաստանյան իրավապահ մարմինները տեղյակ են երկրում գործող լրտեսների մասին և կգործեն հարմար պահի։

·  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի և անդամակցությունից դուրս գալու հարցը կարող է քննարկել բացառապես հենց Հայաստանը։

·  ՆԳՆ քրեական ոստիկանությունը բջջային օպերատորների հետ համատեղ սահմանափակել է միջազգային կոդերով տարածվող ֆիշինգային SMS-ների հասանելիությունը։

·  Կուբայի արտգործնախարարը սուտ է որակել ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը և նշել, որ իր երկիրը երբեք սպառնալիք չի եղել Վաշինգտոնի համար։

·  ԱՄՆ-ն դադարեցրել է Թայվանին 14 միլիարդ դոլարի զենքի մատակարարումը՝ այդ սպառազինությունը Իրանի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու պատճառով։

Leave a Comment