Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Հյուր. երիտասարդ նկարչուհի Հասմիկ Կարապետյան։
Թեման. Մայիսի 22-ին կբացվի «Էպիզոդ 5» անհատական ցուցահանդեսը։ Այն կիսատ, բայց միաժամանակ շատ լիարժեք անցած ճանապարհի մասին պատմող ցուցահանդես է։ Դեպքեր, որոնք այլևս չեն կրկնվի, և օրեր, որոնք հետ բերել հնարավոր չէ։ Սա կորցրածի ու գտածի համադրություն է, որտեղ հեղինակը գտել է ինքն իրեն՝ ստեղծելով աշխատանքների նոր շարքեր։
Քննարկվող այլ թեմաներ. Այսօր հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում անցկացվում են «Վերջին դաս» միջոցառումները։ Այսօր նաև համաշխարհային էստրադայի դասական, ֆրանսահայ մեծ երգիչ, դերասան, հայրենասեր, բարերար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզում։
Ինչպես միշտ, եթերում կլինեն նաև օրվա կարևոր տեղեկությունները՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ