Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. ՀՀ Գլխավոր դատախազություն

Մոնումենտի կանաչ տարածքներն ապօրինի օտարելու համար դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ:

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով Մոնումենտի առանձնատները պետությանը վերադարձնելու մասին հարցին, նշել էր, որ Մոնումենտի առանձնատների մասով Դատախազությունը երկու ուղղությամբ է աշխատանք իրականացնում՝

  • Դատարանի վարույթ ընդունված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր,
  • քրեական վարույթ:
  • Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ քրեական վարույթով առաջընթաց կլինի և Դատախազությունը հանրությանը կիրազեկի դրա մասին:

Leave a Comment