Թրամփը հայտարարել է Լեհաստանում լրացուցիչ 5000 զինվորական տեղակայելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեհաստանում կտեղակայի լրացուցիչ 5000 զինծառայող։

«Հաշվի առնելով Լեհաստանի գործող նախագահ Կարոլ Նավրոցկիի հաջող ընտրությունը, որին ես հպարտությամբ էի աջակցում, և նրա հետ մեր հարաբերությունների շնորհիվ ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 5000 զինվոր կուղարկի Լեհաստան», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։

Leave a Comment