«Ռեալը» վճարել է Մոուրինյուի հրաժարագինը․ հայտնի է գումարի չափը

Մադրիդի «Ռեալը» վճռորոշ քայլ է կատարել Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Sky Sport Italia-ի տեղեկություններով՝ ակումբն արդեն վճարել է «Բենֆիկային» պահանջվող 3 միլիոն եվրոն՝ հրաժարագնի այն չափը, որը թույլ է տալիս մարզչին խզել պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինյուի և «Ռեալի» միջև համաձայնությունն արդեն ձեռք է բերվել. կողմերը համաձայնեցրել են երկամյա պայմանագիր։

Մոուրինյուի համար սա վերադարձ կլինի Մադրիդ 13 տարվա դադարից հետո։ Պորտուգալացին «Ռեալում» աշխատել է 2010-ից 2013 թվականներին և նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի գավաթն ու Սուպերգավաթը։

Leave a Comment