Գազը չի թանկանա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը.
«Նման բան չի կարող լինել, որովհետև մենք գործող պայմանագիր ունենք ու այն փոխշահավետ է։ Գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածւթյուններ ունենք ու պետք է դա պահենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի հավանական թանկացման հարցին։